News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս պահին ունենք ցուցանիշների որոշակի նվազում արդյունաբերության մասով, որն ավելի շատ կապված է պաշարների առկայության եւ դրա իրացման խնդիրներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, հիմա իրենք ուսումնասիրում են խնդիրները. «Մենք ունենք նաեւ վարչապետի հանձնարարականը՝ ամեն ինչ անել, որ արտահանման ուղղությամբ հնարավոր խոչընդոտները վերանան: Մնացած ցուցանիշների մասով փորձում ենք նաեւ կապերը գտնել: Որտեղից է, որ ցուցանիշների նվազում ունենք: Սակայն պոտենցիալը լավատեսություն են ներշնչում»,-ասաց նախարարը:

Հարցին, թե արդյոք նման ցուցանիշներով հնարավոր կլինի տարեվերջին ապահովել նախատեսված 4,5 տոկոս աճը, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Մեր կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը, հակառակը՝ մենք մտածում ենք, որ կունենանք ավելի լավ միջավայր, որը կնպաստի տնտեսական ցուցանիշների բարելավմանը»:

Հարցին, թե որքան կլինի տնտեսական աճը տարեվերջին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Թույլ տվեք չհրապարակել, որովհետեւ դրանք այնքան նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն»:

Նշենք, որ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ 2018թ. հունվար-մայիս ամիսներին 2017թ. հունվար-մայիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6 տոկոսով: Այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ աճը եղել է 10.4 տոկոս, իսկ 2018 թվականի մայիսին 2017- մայիսի համեմատ աճը եղել է 5.4 տոկոս: Այդուհանդերձ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է 3.1 տոկոսի անկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ