News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների սպիտակ բնակչության թիվը երկրի պատմության մեջ առաջին անգամ նվազել է 2015-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, եւ այս միտումն անցյալ տարի ավելի մասշտաբային դարձել: Այս մասին հաղորդում է Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի հրապարակած տվյալները:

Բյուրոյի տվյալներով՝ 2016-ից մինչեւ 2017 թվականը սպիտակ ամերիկացիների թիվը նվազել է 0.02 տոկոսով կամ 31156 մարդով՝ մինչեւ 197.8 մլն, ինչը «պատմական փոփոխություն» է երկրի բնակչության զարգացման մեջ: Սակայն, ինչպես պատմել է Բյուրոյի աշխատակից Մոլի Քրոմուելը, այս փոփոխությունն իրականում տեղի է ունեցել մեկ տարի առաջ, սակայն կորուստի ցուցանիշը այնքան աննշան էին համարվում՝ 9,475 մարդ, որ որոշվել էր այն հաշվի չառնել, եւ սպիտակ բնակչության բաժինն այդ ժամանակ գրանցվել է որպես անփոփոխ:

Անցյալ տարի, ըստ Բյուրոյի զեկույցի, երկրում ապրող լատինաամերիացիները թիվը նախորդ տարվա համեմատ աճել էր 2,1 տոկոսով եւ կազմել էր 58.9 մլն մարդ: Նույն ժամանակահատվածում սեւերի քանակը աճել էր 1.2 տոկոսով՝ մինչեւ 47.4 մլն մարդ, ասիական բնակիչությունը՝ 3.1 տոկսով՝ մինչեւ 22.2 մլն:

Բացի մի շարք նահանգներում սպիտակ բնակչության ծնելիության մակարդակի բարձրացումից եւ եվրոպական երկրներից ներգաղթածների ներհոսքի նվազեցումից, ինչը հանգեցրել է սպիտակ բնակիչների թվաքանակի նվազմանը, դեմոգրաֆիստները արձանագրել են նաեւ Միացյալ Նահանգներում այս էթնիկ խմբի ծերացման գործընթացը: Այսօր երկրի սպիտակ բնակչության միջին տարիքը 43.5-ն է, տարի է, իսկ Լատինական Ամերիկայից եկածներինը, օրինակ, 29.3 տարեկանն է: Միջին վիճակագրական ամերիկացու տարիքն անցյալ 38-ն էր:

Բյուրոյի վերլուծաբանները մատնանշում են, որ ԱՄՆ-ի սպիտակ բնակչության թվի աստիճանական կրճատումը նկատվում է արդեն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, սակայն վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Ամերիկայում սպիտակների անցումը «ազգային փոքրամասնություն» կարգավիճակին, այսինքն` ընդհանուր բնակչության 50 տոկոսից պակաս, կարող է տեղի ունենալ մինչեւ 2045 թվականը, ինչպես դա կանխատեսվում էր մինչեւ վերջերս, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ