News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցանկացած ընտրություններից հետո միշտ Ընտրական օրենսգիրքը փոփոխման ենթակա է: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այսինքն դասեր քաղելով գնում ենք նոր ընտրությունների եւ բնականաբար, քաղաքական զարգացումների արդյունքում պետք է նոր պահանջներ առաջանան եւ նոր փոփոխություններ: Առավել եւս հիմա քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել եւ մենք պետք է անդրադարձ կատարենք: Ցանկացած առաջարկություն, որը կարվի, մեզ համար քննարկման առարկա է: Այն նույն խողովակով, որով նախորդ ընտրական օրենսգիրքն ենք քննարկել, նույն խողովակով նոր ընտրական օրենսգիրքը պետք է քննարկենք: Այսինքն այն ժամանակ մենք աշխատել ենք եւ Վենետիկի հանձնաժողովի, եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ, հիմա էլ նույնկերպ պետք է արվի»,-հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով, հիմա քաղաքական ուժերի միջեւ պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի, որպեսզի ճանապարհային քարտեզը մշակվի հետագա քննարկումների: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երկրորդ նիստին իրենց քննարկումներին կմիանան նաեւ կառավարության ներկայացուցիչները՝ 3-ական հոգով. «Յուրաքանչյուր ուժ կներկայացնի իր առաջարկները, որից հետո քննարկումներ կսկսվեն արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների հետ, ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների հետ, որից հետո կլինեն խորհրդարանական լսումներ: Կլինի քաղաքական կոնսենսուս, որից հետո կդիմենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին եւ Վենետիկի հանձնաժողովին, որ նրանք իրենց ժամանակացույցը մեզ հատկացնեն, որ դա ունենա հնչեղություն: Մենք չենք կարող այն վարկանիշը, որ միջազգային հարթակներում ունեցել ենք, նահանջել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ