ԱՄԷ-ն ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ-Քասիմին:
Դեսպանը նշեց, որ ԱՄԷ-ն ցանկանում է տեսնել ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորումը՝ «թե՛ մեր, թե՛ այլ տարածաշրջաններում»:
«Մենք ուզում ենք, որ գա այն օրը, երբ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց նա: