Իրանի Սիստան եւ Բելուջիստան արեւելյան նահանգում սահմանային կետի վրա զինված հարձակման հետեւանքով երկու իրանցի սահմանապահներ զոհվել են, եւս երեքը վիրավորվել են:
Тasnim-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան Աֆղանստանի եւ Պակիստանի հետ ընդհանուր սահմանից քիչ հեռու: Սահմանապահների վրա հարձակվել է զինյալների խումբը, բայց ներթափանցման փորձը կախնվել է: