News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս ու «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 12 միլիոն 726 հազար դրամ:

Դրամական միջոցները մայիսի 11–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ ու 1400 ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 801 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար է:

Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան է: 2009–2011 թթ. գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: 2010– 2016 թթ. իբրեւ պատմության ուսուցիչ աշխատել է Երեւանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թ.՝ «Քվանտ» վարժարանում: 2012–2016 թթ. սովորել  է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ