News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով հաստատվել է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 եւ 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ձեւը, միաժամանակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի հուլիսի 23-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 եւ 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաեւ տեղեկանքի ձեւին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետեւյալ հղումով:

Տպել
Ամենաշատ