News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու իրեն համարում է ՄԱԿ ԳՎ ամենափորձառու քաղաքական գործիչները։ Այս մասին ասվում է TRT հեռուստաալիքին տված նրա հարցազրույցում։

«Ասեմ միանգամայն հստակ․․․ այս պահին ՄԱԿ ԳՎ-ում միայն երկու իսկապես փորձառու քաղաքական գործիչ կա, գուցե էլի ինչ-որ մեկը կա, բայց չեմ հիշում՝ դրանք են նախագահ Պուտինն ու ես։ Քանի որ երկուսս էլ եղել ենք և վարչապետ, եւ նախագահ։ Մենք շատ բանի ենք հասել, բայց առջեւում դեռ շատ անելիք կա»,- ասել է նա հարցազրույցում։

Էրդողանը նաեւ նշել է Ռուսաստանի ու Թուրքիայի հարթ համագործակցությունը սիրիական հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ «հատուկ հարաբերությունները» ու երկու երկրների ԱԳ նախարարությունների սերտ կապերը օգնել են հասնել առաջընթացի այդ ոլորտում, մասնավորապես Սոչիում անցած տարի կազմակերպել միջսիրիական բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ