Երեւանի ժամանցի կենտրոններից մեկում օրեր առաջ անհայտ անձը գողացել էր մի քաղաքացու դրամապանակը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը հնարավոր է կատարած լինի երեւանցի, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:
Հունիսի 21-ին նա Երեւանի Ադոնցի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ խոստովանել կատարածը:
Նախապատրաստվում են նյութեր: