News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պետք է պարզի, թե ինչպես են անարդյունավետ հակակարտային սարքավորումները, որոնք բութանով են աշխատում, հայտնվել հանրապետությունում, ու ով է զբաղվում այդ բիզնեսով։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի Ագրարային- գոյւղացիական միության ղեկավար Հրաչյա Բերբերյանը։

Նա կասկած է հայտնել, որ հակակարկտային սարքավորումները փողերի լվացման միջոց են։ «Զարմանալի է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է ֆինանսավորել այդ չարաբաստիկ հակակարկտային կայանները, որոնք բութանով են աշխատում։ 15 տարվա ընթացքում մենք բոլորս կարծես հասկացանք, որ դրանք արդյունավետ չեն ու գյուղատնտեսական սուբյեկտներին պետք չեն։ Ձեզ պահեք այդ սարքավորումները»,- վրդովված նշել է Բերբերյանը։

Նրա կարծիքով՝ հակակարտային հրթիռները ավելի շատ են օգուտ տալիս, քան հակակարկտային սարքավորումները քանի որ ապահովում են 70 տոկոսանոց արդյունավետություն, բայց դրանց կիրառումը Հայաստանում փորձարկումից այն կողմ չի անցել։ «Հակակարկտային սարքավորումների ֆինանսավորումը պետք է դադարեցվի։ Դրանք չեն փրկում բերքը։ Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն գոյւղերում կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը, չնայած այնտեղ տեղադրված են եղել երկու հակակարկտային սարքավորումներ»,- ամփոփել է ՀԿ-ի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ