News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

 Շաբաթ օրն Ադիս-Աբեբեում Եթովպիայի նոր կառավարության ղեկավար Աբիահ Ահմեդի կողմակիցների հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 80 մարդ է տուժել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Եթովպիայի նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի հայտարարությունը:

«Ի աջակցություն վարչապետի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 83 մարդ է վիրավորվել»,- նշվում է հայտարարության մեջ: Հնարավոր զոհերի մասին տեղեկություն չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակման արդյունքում մի քանի մարդ սպանվել է:

Ըստ առկա տեղեկությունների՝ հանրահավաքի մասնակիցներից մեկը նռնակ է նետել հարթակի ուղղությամբ, որի վրա գտնվել է Եթովպիայի կառավարության նոր ղեկավարը: Պայթյունը տեղի է ունեցել Աբի Ահմեդի ելույթից մի քանի րոպե անց: Եթովպիայի վարչապետը չի տուժել, անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես հեռացրել են հարթակից: Ըստ Աբիահ Ահմեդի՝ հարձակումը իրականացվել է միավորված Եթովպիայի հակառակորդ ուժերի ներկայացուցիչների կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գրոհայինների արյունահեղ հարձակում Սոմալիում. սպանվել է աշխատանքի փոխնախարարը
Հաղորդվում է զոհերի մասին, բայց նրանց թիվն անհայտ է, քանի որ շրջանը նախկինի պես ռազմական գործողությունների գոտի է…
Քրայսթչերչում հրաձգությունից հետո մզկիթները կրկին բացվել են
Մզկիթները բացելիս մոտ 3 հազար մարդ ի հիշատակ զոհերի լուռ երթով անցել է Քրայսթչերչի փողոցներով…
Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է ահաբեկչական հարձակման խափանման մասին
Տղամարդիկ ծրագրել էին հնարավորինս շատ «անհավատների» սպանել՝ օգտագործելով ավտոմեքենա եւ հրազեն…
Աֆղանստանի մարզադաշտում պայթյուններ են որոտացել. վիրավորվել է Հիլմենդի նահանգապետը
Տարբեր տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով մահացել է 3-ից մինչեւ 7 մարդ, ավելի քան 10-ը մարմնական վնասվածքներ է ստացել…
Հայաստանը պատրաստ է օգնել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում
Բնականաբար, դեռ վաղ է ինչ-որ բան հաստատելը, փորձաքննություն է պետք...
ԱՄՆ-ը հայտարարել է ԻՊ-ից Սիրիայի լիակատար ազատագրման մասին
Փետրվարի վերջին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» «խալիֆաթը» լիակատար ոչնչացվել է․․․
Ամենաշատ