News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկից Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնող ինքնաթիռը, որի սրահում մոտ 200 մարդ է եղել, շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի արեւմտյան Աթիրաու քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ կիրակի օրը Նովոսիբիրսկ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռից շարժիչի խափանման հաղորդագրություն է ստացվել։

«Անձնակազմը վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել»,-հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ ինքնաթիռը, որում 190 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ