News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե մարմինը մեռած է, պետք է թողնենք փտի եւ հումուս դառնա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով ԵԿՄ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

«Լեոնիդ Ազգալդյանի նման հրամանատար ունենալուց հետո ես ԵԿՄ-ի նման ղեկավարություն չեմ ընկալում, ուստի ԵԿՄ կառույցի ներքին առողջության մասին որեւէ բան չեմ կարող ասել։ Թե որքանով է օրգանիզմը ի վիճակի պայքարելու իր առողջությունը վերականգնելու համար եւ հնարավոր է արդյոք, որովհետեւ եթե մարմինը մեռած է, պետք է թողնենք փտի եւ հումուս դառնա՝ պարարտացնելով մեկ ուրիշ ցանքս, իսկ եթե առողջանալու հույսեր կան, պետք է փորձենք առողջացնել։ Դա ներսում եղած մարդիկ կասեն»,-հայտարարեց Գինոսյանը:

Նրա խոսքով, հիմա բոլորը Մանվել Գրիգորյանի դեմ են խոսում. «Հետաքրքիր է այն ժամանակ ինչո՞ւ դեմ չէին խոսում։ Ինձ համար շատ տհաճ պատմություն է։ Չէի ցանկանա, որ նման կառույցի կամ նման մարդկանց պատճառով վարկաբեկվեր մի ամբողջ անձանց բանակ, որովհետեւ ինձ համար որոշ մարդիկ եղել են ազատամարտը ապականող անուններ, որոնք խայտառակել են այդ ամեն ինչը»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը մի բանաձեւ ունեի որդեգրած Գարեգին Նժդեհի մտքերից. «Չի կարող ասպետ չլինել նա, ով թշնամուն տեսել է մերկացրած սրի հեռավորության վրա»։

Գագիկ Գինոսյանը կարծիք հայտնեց, որ կարող է ինչ–որ մարդիկ եղել են Արցախում, բայց ոչ խրամատում ու կռվի դաշտում, որովհետեւ կռվի դաշտը թրծում է հոգիները եւ ստեղծում իսկական ասպետական կեցվածք. «Իսկ եթե դա չկա ուրեմն պետք է դատել հակադարձ բանաձեւով, որ ուրեմն կռվի դաշտի հոտ չի էլ գալիս»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տեսակետին, որ ճիշտ կլինի ազատամարտիկների բոլոր կազմակերպությունները միավորվեն մեկ կազմակերպության մեջ, Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Դա հասարակական կազմակերպությունների մասին օրենքով է կարգավորվում, եւ ես չէ, որ պետք է օրենքի վեր կանգնեմ ու սահմանափակեմ ինչ–որ մեկի ցանկությունը։ Այ եթե պետությունը կամ պաշտպանության նախարարությունը նման մարդկանց չսատարեր, նման աջակցություն ցույց չտար «տուշոնկաների», արտահագուստի տեսքով եւ արհեստականորեն չուռճացներ այդ կառույցը, հակառակը՝ այնպես աներ, որ վաստակաշատ մեկը լիներ այդ կառույցի ղեկավարը, կարծում եմ բոլորը կհամախմբվեին դրա շուրջը։ Դա ստիպողաբար չպետք է լինի, մարդիկ պետք է ընդունեն ինչ–որ մեկի գերակայությունը։ Վստահ եմ, որ եթե Մոնթեի, Լեոնիդ Ազգալդյանի, Մովսես Գորգիսյանի կամ Սիմոն Աչիկգյոզյանի նման մեկը լիներ, ոչ մեկի մտքով չէր անցնի ուրիշ կառույց ստեղծել»,-ընդգծեց Գինոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ