News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ Ավստրալիայի պատմության մեջ Ներկայացուցիչների պալատում քննարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստաթուղթ։

Փաստաթղթում հեղինակները ի թիվս այլնի ճանաչում են «այն ժամանակ նոր ձեւավորված Ավստրալական Միության արտակարգ հումանիտար ջանքները որբացած եւ այլ անձանց նկատմամբ, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ, նրանց թվում՝ հույներն ու ասորիները։

Փաստաթուղթը պատգամավորներին է ներկայացվել  Տրենտ Զիմերմանը, Ջոել Ֆիտգիբոնը եւ Ջոն Ալեքսանդրը։ Սատարող ելույթով հանդես են եկել նաեւ պատգամավորներ Քրիս Բրաունը, Էնն Էլին եւ Ստյուարտ Ռոբերտը։

Ավսրալիայի հայ դատի հանձնախմբի հայտարարությունում նշվում է, որ համապարփակ երկպալատ աջակցությունը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարեւոր քայլ է կատարել Ավստրալիայի կողմից առաջին խոշոր միջազգային հումանիտար օգնությունը ցեղասպանության զոհերի փրկությանն ուղղված ջանքները ճանաչելու ուղղությամբ, ցեղասպանություն, որը Օսմանյան կայսրությունում ոչնչացրեց  հայերին, հույներին ու ասորիներին։

Հետաքրքրական է, որ փաստաթուղթը Հայոց ցեղասպանությունը ճանաչում է որպես պատմական փաստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ