News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆերմերներին աջակցելու մեխանիզմը պետք է վերանայվի: Նման կարծիքը հունիսի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի վերջին հայտարարություններին՝ սուբսիդավորման ծրագրի շրջանակներում պարարտանյութերի, սերմերի եւ դիզելային վառելիքի բաշխման մեջ չարաշահումների փաստերի վերաբերյալ:

Նախարարը նշել է, որ գերատեսչությունը պարբերաբար նման ազդակներ է ստանում, եւ այս հետաքննությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է անհապաղ փոխել ֆերմերներին աջակցելու մեխանիզմը:

Չարաշահումներն իրականացվել են հետեւյալ կերպ. Ֆերմերը, որը պետք է սուբսիդավորված գնով օգնություն ստանար, չի ստացել այն կամ իր փոխարեն օգնությունը ստացել է մեկ այլ ֆերմեր:

«Օգնության տրամադրման կարգն այժմ ասպիսին է. մարզային վարչությունները համայնքներից տեղեկություն են ստանում այն մասին, թե ում, որտեղ եւ որքան պարարտանյութ, սերմեր կամ դիզվառելիք է անհրաժեշտ, իսկ վարչությունն այդ տեղեկատվության հիման վրա  ապա այդ ցուցակը ուղարկվում են Գյուղատնտեսության նախարարություն, եւ այդ տեղեկատվության հիման վրա մրցույթ է հայտարարում, ընտրում է մատակարարներին եւ տրամադրում է նրանց ստացված ցուցակները»,- բացատրել է նախարարը:

Այստեղ, նախարարի խոսքով, խնդիրը կայանում է վերահսկման մեջ, որը սահմանափակվում է նրանով, որ գյուղատնտեսության նախարարությունը ընտրովի ստուգումներ է անցկացնում, օրինակ, այս կամ այն ֆերմերը ստացել է արդյո՞ք սերմերը կամ եթե ստացել է՝ արդյոք վճարել է: «Եթե պարզվում է, որ անձն օգնություն չի ստացել կամ ստացել է, բայց չի վճարել դրա համար, գործը ուղարկվում էր դատախազություն»,- նշել է Արթուր Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ