News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը մուտքի արգելանք է դրել եւ սառեցրել  վենեսուելական 11 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նոր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ակտիվները, փոխանցում է AP–ն։

ԵՄ հայտարարության համաձայն, այդ մարդիկ «պատասխանատվություն են կրում Վենեսուելայում մարդու իրավունքների խախտումների եւ ժողովրդավարության ու օրենքի գերակայության խաթարման համար»։ Ցուցակում ներառվել են նաեւ բանակի հրամանատարներ եւ Վենեսուելայի ռազմական հետախուզության գլխավոր սպան։

ԵՄ–ն հայտարարում է, որ այս միջոցառումները կոչված են նպաստել ճգնաժամի ժողովրդավարական լուծմանը, խրախուսել քաղաքական կայունությանը եւ լուծել վենեսուելական ժողովրդի կենսական կարիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ