News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թեհրանում մի քանի ժամ տեւած բողոքի ակցիաներից հետո Մեծ Շուկայում իրավիճակը հանդարտվել է: Այս մասին հաղրդում է PressTV-ն՝ հղում անելով Թեհրանի գիլդիաների եւ շուկաների իսլամական հասարակության գլխավոր քարտուղար Ահման Կարիմի Էսֆահանին:

Նրա խոսքով, Մեծ Շուկայում գործարարների խումբն առավոտյան փակել էր իր բիզնեսը՝ բողոքելով նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմի տնտեսական արդյունքների եւ արտարժույթի խնդիրների դեմ:

Նա նշել է, որ ցուցարարները «տնտեսական կարգախոսներ են հնչեցրել ի նշան բողոքի առկա տնտեսական պայմաններին, ինչի հետեւանքով խանութների մեծ մասը անվտանգության նկատառումներով փակվել է ` հնարավոր թալանը կանխելու համար»:

Նա նշել է , որ Մեծ Շուկայում տիրող իրավիճակը հանգիստ է, խանութների սեփականատերերը բացում են իրենց խանութները, բայց դա չի նշանակում, որ նրանց օրինական պահանջները բավարարված են, քանի որ վարչակազմը «լիովին անարդյունավետ» է տնտեսական ոլորտում, եւ, ըստ երեւույթին, չի ուզում լսել ժողովրդի եւ բողոքողների ձայնը:

Էսֆահանին ընդգծել է, որ ակցիան իրակաանցվել  է ընդդեմ նախագահ Ռոհանիի վարչակազմի տնտեսական արդյունքների դեմ եւ չպետք է մեկնաբանվի որպես իսլամական հեղափոխության դեմ քայլ:

Միեւնույն ժամանակ, Իրանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մտադիր է երկրորդային արտարժույթի շուկա ստեղծել` դոլարի հանդեպ իրանական ռիալի կտրուկ անկումից հետո լարվածությունը թուլացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ