News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության համար: Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, եւ սա է պատճառը, որ Իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարեւոր ու մոտ են ինձ։

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար եւ շեշտադրել որոշ կարեւոր դրույթներ։

Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն եւ մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության համար,  եւ այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը եւ ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց ում իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։

Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարեւոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության եւ նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։

Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների եւ հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների   ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման եւ արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տրի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել եւ կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու եւ ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։

Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, եւ Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ