News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ոչ հանրությունը, ոչ Ազգային ժողովը, պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ չունի: Այս մասին Արցախի ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Նրա խոսքով, այն տեսքով, ինչ տեսքով որ կազմվում է բյուջեն եւ ներկայացվում է կատարողականը, ԱԺ պատգամավորները շատ բան պարզել չեն կարողանում, իսկ հանրությանն էլ մութ է մնում իրենց վճարված հարկերի ծախսման արդյունավետությունը:

«Ես պնդել եմ եւ պնդում եմ, որ մենք պետք է անցում կատարենք ծրագրային բյուջետավորման, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ ծառայություններ եւ ապրանքներ է ստացել կոնկրետ գումարների դիմաց: Չնայած սա ես առաջին անգամ չէ, որ ասում եմ, սակայն ծրագրային բյուջետավորման ուղղությամբ գործուն քայլեր մենք քիչ ենք տեսել կառավարության կողմից: Այս տարի նույնիսկ կատարողականի քննարկումները հանրությունից թաքցնելու հաջող փորձ կատարվեց եւ դրա մեղավորը միանշանակ Աշոտ Ղուլյանն է, որի պաշտոնավարումն ԱԺ նախագահի պաշտոնում իրական խոչընդոտներ է ստեղծում խորհրդարանի բնականոն գործունեության համար»,-հայտարարել է Խանումյանը:

Նա անդրադարձել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ նշելով. «Նախորդ տարիներին, երբ խմբակցություններն առանձին բյուջեի շուրջ հանդիպում էին նախագահի հետ եւ ներկայացնում իրենց նկատառումները, ես նշել եմ կոնկրետ կոռուպցիայի եւ գումարների փոշիացման դեպքեր: Այդ դեպքերը ոչ միայն չեն վերացել, այլ խրախուսվել են: Ու ես վստահ եմ, որ եթե Բակո Սահակյանը շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, ապա իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա, անցյալ տարի գնված ծառայողական մեքենաները կրկին սեփականաշնորհվելու են կոպեկներով եւ նոր մեքենաներ գնվեն պետբյուջեի հաշվին: Շարունակվելու է ապօրինի կերպով մարդկանց գլխին սարքելով սեփականության հափշտակությունները եւ դրանք Բակո Սահակյանի մտերիմների ձեռքին հայտնվելու գործընթացը»:

Հայկ Խանումյանը ողջունել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին եւ նրա գործելակերպը. «Կարծում եմ, որ պրոֆեսիոնալի ու պարկեշտ պաշտոնյայի նրա կերպարն օգտակար կլինի շատ հարցերի լուծման հարցում, մասնավորապես ակնկալում եմ ելույթիս առաջին մասում հնչած հարցերի լուծման ուղղությամբ քայլեր: Ելույթիս երկրորդ մասում հնչած հարցի լուծումը հանրավոր է միայն սահմանադրական հեղաշրջման միջոցով նախագահի աթոռին կառչած անձի հեռանալու դեպքում:

Ես դեմ եմ քվեարկելու 2017թ. բյուջեի կատարողականին»,-ընդգծել է պատգամավորը:

Այդ ելույթից հետո Արցախի ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի միջեւի միջադեպ է գրանցվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ