News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կարգադրիչ Մարկ Գրինը հայտարարել է Արցախը ականներից որքան հնարավոր է արագ եւ մանրակրկիտ մաքրելու հանձնառության մասին:

Կոնգրեսական Բրեդ Շերմանի գրավոր հարցմանն ի պատասխան, Գրինը հիշեցրել է, որ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը Ղարաբաղում օգնել է ավելի քան 125 հազար մարդու:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ականազերծման հարցով օգնություն է տրամադրում USAID-ի կողմից ֆինանսավորվող եւ HALO Trust-ի կողմից իրականացվող ծրագրի միջոցով: 2017 թվականի սեպտեմբերին տարածքի 97.6 տոկոսը մաքրվել է: Նրա խոսքով, իրենց վերջնական նպատակն այն է, որ Ղարաբաղը ամբողջությամբ մաքրվի  ականներից:

 «2017 թվականի հոկտեմբերին USAID-ն մոտավորապես 2.8 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար, ինչը թույլ կտա երկարաձգել ականազերծման գործունեությունը մինչեւ 2019 թվականի սեպտեմբերը, երբ ընթացիկ ծրագրով ականազերծմանը USAID-ի աջակցությունը եւ HALO Trust- ի հետ համագործակցությունը կավարտվի: Մենք ինչպես եւ նախկինում կենտրոնանում ենք այն հարցի վրա, որ  որքան հնարավոր է արագ եւ մանրակրկիտ ավարտենք ականազերծումը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ