News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս մի լավ մտածել նախքան Թուրքիա գնալը: Պետական դեպարտամենտի կայքէջում խորհուրդ է տրվում վերանայել Թուրքիա նախատեսված ուղեւորությունները՝ ահաբեկչության եւ կամայական ձերբակալությունների սպառնալիքի պատճառով:

Մասնավորապես, ահաբեկչության սպառնալիքի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել թուրք-սիրիական սահմանի երկայնքով գտնվող շրջանները, ինչպես նաեւ հարավ-արեւելյան Հաթայ, Քիլիս, Գազիանթեպ, Սանլիուրֆա, Սիրնակ, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուս, Մարդին, Բեթմեն, Բինգյոլ, Թունջելի, Հաքարի եւ Բիթլիս նահանգներ:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի կապակցությամբ Թուրքիայի անվտանգության ուժերը տասնյակ հազարավոր մարդկանց են ձերբակալել, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ, որոնք քաղաքական դրդապատճառներով գաղտնի կամ կցկտուր ապացույցների հիման վրա կասկածվում են ահաբեկչական կազմակերպություններին անդամակցելու մեջ: ԱՄՆ քաղաքացիներին արգելվել էր նաեւ հեռանալ Թուրքիայից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ