ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված № 71/90 բանաձեւով հունիսի 30-ը Աստերոիդի միջազգային օր է հայտարարել՝ «աստերոիդների հետ բախման վտանգների մասին հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով»: Նոր տիեզերական տոնը որոշվել է նշել հունիսի 30-ին՝ «Սիբիրում Տունգուսի ֆենոմենի» օրը: 1908 թվականին զանգվածային աստերոիդային աղետ է տեղի ունեցել՝ Երկրի հետ բախվել է Տունգուսի երկնաքարը, հաղորդում է Calend-ը:
Ջրածնային ռումբին նմանվող պայթյունի ալիքը գրանցել են տարբեր երկրների գիտնականները: 2000 քառ/մ տարածքում ծառեր էին տապալվել, սատկել էին կենդանիներ, մարդիկ էին տուժել:
Սակայն գիտնականները մինչ օրս այս իրադարձության կապակցությամբ միասնական տեսակետի չեն հասել:
Նոր օր ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է Տիեզերական հետազոտողների ասոցիացիային, այն աջակցել է խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն օգտագործելու կոմիտեն: Իսկ օրվա հիմնական գաղափարախոսներն են ռոք երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար եւ աստղաֆիզիկոս Բրայան Մեյը եւ ռեժիսոր Գրիգ Ռիխթերսը:
Նրանց համագործակցությունը սսկվեց 2014-ի փետրվարին, երբ Բրայան Մեյը Լոնդոնի վրա ընկած խոշոր աստերոիդի մասին Ռիխթերսի ֆիլմի համար երաժշտություն գրեց: Արդյունքում էլ ծնվեց Աստերոիդի օրվա գաղափարը: