News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման եւ կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմական խորհրդի նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները, նշված ոլորտներին առնչվող զինվորական պաշտոնյաներ:

Բանակի հրամանատարը նախ հանդես է եկել ներածական խոսքով` մեծապես կարեւորելով  օրակարգային թեմաները եւ իր գոհունակությունը հայտնելով ՊԲ-ի մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաեւ ընդգծել, որ դեռեւս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ, որոնց կյանքի կոչելու առաջնահերթությունները պետք է որոշել ռազմական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Այնուհետեւ հնչել են մի շարք զեկույցներ, որոնք վերաբերում էին հրաձգային, մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության վիճակին, խնդրահարույց հարցերին եւ լուծման ուղիներին, մարտավարական, կրակային մեքենավարման ու ֆիզիկական պատրաստության մարզումներին, ուսումնանյութական բազայի վիճակին, հրետանային զորատեսակին առնչվող տարբեր թեմաների:

Նիստի ավարտին, ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` համապարփակ ելույթների եւ օգտակար քննարկումների համար եւ հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող խնդիրներ առաջադրել շահագրգիռ ոլորտների պատասխանատուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ