News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք ՀՀ դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաեւ հուլիսի 2-ին Երեւանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների եւ երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաեւի, ԱՊՀ   գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղարի տեղակալ Աբիգայ Սմագուլովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային այդ կազմակերպությունների եւ ՀՀ գլխավոր դատախազության գործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաեւ անդամ-երկրների համատեղ ջանքերով այդ կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնելու, նրանց ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին եւ ուղղություններին վերաբերող հարցեր: Կարեւորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար դատախազությունների կողմից ստեղծված միջազգային, տարածաշրջանային ընդհանուր ձեւաչափերն ու հարթակներն օպերատիվ տեղեկատվության, փորձի փոխանակման համար առավել ակտիվացնելու, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը:

Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովի, Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնակատար Գեորգի Բադաշվիլիի, ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չժան Սյուեցյաոյի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Ախմետժանովի եւ պետական ծառայության եւ կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաեւի, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գայրատ Խիդոյատովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Միրչա Ռոշիոռուի, Ռումինիայի գլխավոր դատախազի խորհրդական Օվիդիու-Վասիլի Պրեդեշկուի, Էստոնիայի Հանրապետության դատախազության ավագ դատախազ Դիլայլա Տամիկսաարի ղեկավարած պատվիրակությունների հետ:

Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների դատախազությունների երկկողմ հարաբերությունների, քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավման հետ կապված հարցեր:

Առանձին երկրների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում շոշափվել են նաեւ ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում կոնկրետ ուղղություններով համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավոր մոտեցումներին, համատեղ միջոցառումներ նախաձեռնելու հեռանկարներին վերաբերող խնդիրները:

Բոլոր պատվիրակությունների ղեկավարներին ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, ինչը, ըստ պարոն Դավթյանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի ցուցիչ է, այլեւ խոսում է ՀՀ դատախազությանը որպես վստահելի եւ արդյունավետ գործընկերոջ վերաբերվելու, փոխադարձ հարգանքի, անկեղծ գործակցության հենքի վրա ՀՀ դատախազության հետ հարաբերությունների զարգացման ձգտումների եւ առկա մեծ ներուժի մասին:

Հուլիսի 1-ին նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաեւ Հունաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ