News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 23-ին Երկրագունդը կպատի 5-բալանոց սանդղակով առաջին մակարդակի G1 մագնիսական փոթորիկը, մագիսոլորտն ակտիվ կմնա հուլիսի 15-ին, 20-ին եւ 22-ին: Այս մասին վկայում են ՌԳԱ Լեբեդեւի անվան Արեւի ֆիզիկական ինստիտուտի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Մագնիսական փոթորիկները կարող են թույլ տատանումներ առաջացնել էներգետիկ համակարգերում, ինչպես նաեւ աննշան ազդեցություն ունենալ տիեզերական սարքերի կառավարման համակարգերի վրա:

Նախորդ փոթորիկները տեղի են ունեցել հունիսի 28-ին, մայիսի 6-ին եւ 7-ին, իսկ 2018-ի սկզբից ամենախոշորը՝ ապրիլի 20-ին: Մինչ այդ այս տարի նման առավելագույն ինտենսիվության հասել է միայն մեկ փոթորիկ, որը տեղի է ունեցել մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն առավելագույն փուլի տեւողությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 ժամ, նշել են աստղագետները:

Այսպիսի լայնության արեգակնային քամու հոսքերով Երկրի անցումը բացառիկ իրադարձություն չէ եւ հաճախ դիտվում է արեգակնային ակտիվության նվազագույնին մոտ: Սա կապված է այն բանի հետ, որ արեգակնային ցիկլի նվազագույնում էապես թուլանում է Արեգակի մագնիսական դաշտը, եւ այն իր ունակությունները մասամբ ծախսում է արեգակնային պլազման աստղի մակերեւույթին մոտ պահելու համար:

Արդյունքում՝ նկատելիորեն աճում է Արեգակից փախչող նյութի հոսքերի արագությունն ու խտությունը, որոնք էլ կազմում են արեւային քամին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ