News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լարսի անցակետում արդեն 8-րդ օրն է հազարավոր հայկական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, որոնց մի մասը բեռնված է գյուղմթերքով:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետեւում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ, 200 մեքենայի տարբերությամբ գնում են: Մենք աշխատավոր մարդիկ ենք, թող կարգուկանոն հաստատեն, մեզ չտանջեն: Հերթում 4800 տեղում գտնվող մեքենան անցնում է, իսկ 4003 համարը դեռ էստեղ կանգնած է»,-բողոքում են վարորդները:

Նրանց պնդմամբ, հերթի երկարությունը հասնում է 8 կմ-ի. «2000 մեքենայից ավելի է, բոլորը հայկական մեքենաներ: Վրացական մեքենաները առանց հերթի գնում են: Կայանման համար էլ ամեն օր վճարում ենք»:

Հատկանշական է, որ հայ վարորդներին անցակետում ասել են, որ մեղավորը Հայաստանի կառավարությունն է, որ նման կարգ է սահմանել, սակայն իրենք չգիտեն, թե ինչ կարգի մասին է խոսքը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը NEWS.am-ին հայտնել է, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում: «Նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի եւ ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված»,- ասել է նա:

Իսկ ահա նույն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով, սահմանային անցակետի թողունակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ