News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կան փաստեր, որ գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկներում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ կոչ անել բոլորին, եթե այդպիսի երեւույթներ կան, րոպե առաջ վերացվեն։ Բանը չհասնի նրան, որ իրավապահ մարմինները գան եւ պատժիչ գործողություններ իրականացնեն։ Ես չեմ կարծում, որ արդյունավետության բարձրացման խնդիրը մենք պետք է լուծենք իրավապահ մարմինների միջոցով»,–նշեց նա։

Վարչապետն ընդգծեց, որ նոր իրավիճակում յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի այն, որ պետական միջոցները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ եւ նպատակային, ապա դիմեց համայնքների ղեկավարներին՝ ասելով. «Դուք բոլորդ կոռուպցիոն պարտավորություններից ազատված եք։ Մարդիկ պետք է զգան փոփոխությունները»։

Նա հավելեց, որ Հայաստանում օրինականության հաստատման գործընթացն անկասելի է. «Մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չի։ Սա ցածր նպատակ է։ Մեր նպատակը պետությանը հասցված վնասը վերականգնելն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ