News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տիկին Քնարիկը ժպտալով սեղանի վրա է դնում հայերենով նամակները: Ձեռագիրը մի փոքր անվստահ է, ինչ-որ տեղ մանկականի նման: Նրանց հեղինակը ԱՄՆ-ից Ջեսի անունով երիտասարդն է:  Հեռավոր 2000-ականներին նա 3 ամսով հյուրընկալվել էր տիկին Քնարիկի տանը: Ազատ ժամանակ նա տղային հայերեն էր սովորեցնում: Այդ ժամանակվանից նա պարբերաբար կնոջը հայերեն նամակներ է ուղարկում: Տիկին Քնարիկն էլ պահում է դրանք՝ ժամանակ առ ժամանակ վերընթերցելով:

Այն ժամանակ նա դեռ չգիտեր, որ Ջեսին կդառնա իր տան կենվորներից, իսկ տունը մի քանի տարի անց հյուրատուն կլինի եւ «Արարատ» անվանումը կստանա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանց մոտ հյուր եկավ մի աղջիկ, որը հնարավոր է ինչ-որ մեկից լսել էր նրանց հյուրընկալության մասին: Աղջիկը եկել էր տունը տեսնելու այլ երկրներից այստեղ կենվորներ բերելու համար:

Տունն այն ժամանակ,-հիշում է տիկին Քնարիկը, -բավական անհրապույր էր. ընդամենը 2 սենյակ, զուգարան՝ այգում: Այդ օրը նա լավաշ էր թխում եւ տանը եւ այգում թարմ հացի բյուր էր տարածվել: Ի զարմանս նրա՝ աղջիկը հիացել էր եւ ասել, որ սա հենց այն է, ինչ պետք է օտարերկրյա հյուրերին:

Այդ ժամանակվանից B&B «Արարատում» (լեռը կապ չունի, ամուսինների որդու անունն է) սկսեցին ամենատարբեր երկրներից հյուրեր գալ: Այսօր տարեկան նրանց մոտ մոտ 400-500 մարդ է հյուրընկալվում, մեծ մասը գալիս է ամռանը՝ օգոստոսին: Այս տարի սակայն, զբոսաշրջային սեզոնը սովորականից շուտ սկսվեց եւ արդեն մայիսին բնակվողները ավելի շատ էին, քան երբեւէ:

Տիկին Քնարիկը եւ նրա ամուսինը՝ Քաջիկ Սաղաթելյանը, օգնում են նրանց տեղավորվել, նրանց համար նախաճաշ են պատրաստում, ցանկության դեպքում՝ ճաշ եւ ընթրիք:

Տիկին Քնարիկը հաճախ լավաշ է թխում, հայկական գաթա, կով է կթում եւ զբոսաշրջիկները շատ են սիրում դիտել այդ գործընթացը, լուսանկարել, իսկ հետո փորձել թարմ կաթը:

Տերերը ֆրանսերեն են սովորել եւ ազատ շփվում են շատ զբոսաշրջիկների հետ:

Ջեսին ամենաառաջին կենվորն է: Նա հաճախ վերադարձել է ընկերուհու, ընկերների, իսկ մեկ անգամ էլ մոր հետ:

«Ջեսին ինձ «Քնարիկ մամա» է ասում եւ «իմ հայկական մամա»,-ժպտում է նա:

Տիկին Քնարիկը 3 տղա ունի, սակայն նրանցից ոչ ոք, տխուր հոգոց է հանում նա, -նրանց հետ գյուղում չեն ապրում:

Քաջիկ Սաղաթելյանին իրենց փոքր ընտանեկան բիզնեսը հենց սկզբից շատ դուր եկավ:

«Իմ կինն այստեղ վարչապետ է, իսկ ես նախագահ», - ասում է նա:

Հարցին՝ չի նեղվում արդյոք նա, որ իր հայրական տուն անընդհատ օտար մարդիկ են գալիս, ասում է. «Չէ, ինչ եք ասում, 21-րդ դարն է: Ես ուրախ եմ, որ մեր տունը հյուրեր է ընդունում, հուսով եմ, մեր երեխաները կշարունակեն այս գործը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ