News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքի Գոլետա քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 3 հազար 200 մարդ է տարհանվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Santa Barbara Independent-ին:

Թերթի տվյալներով, հրդեհը շրջանի տարածքում բռնկվել է բարձր ջերմաստիճանի եւ քամու ուժգնացման պատճառով: Այն տարածվել է 25-30 հեկտարի վրա, հրշեջները հասցրել են տեղայնացնել հրդեհի 5 տոկոսը: Մոտ 20 շենքեր ավերվել են, այդ թվում տներ, սարայներ, եւ շինություններ: Տեղում 350 հրշեջ եւ չորս ուղղաթիռ է աշխատում:

Ինչպես հաղորդում է թերթը, ժամը 1.00-ի սահմաններում շրջանի արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայությունը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել: Տեղեկացվում է նաեւ, որ այս պահին տուժղներ չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ