Ճապոնիայում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 70 մարդու, հաղորդում է տեղի Kyodo գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհերի մասին։ Նաեւ նշվել էր, որ 40 մարդ համարվում է անհետ կորած։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Ճապոնիայի իշխանությունները ստիպված են եղել միլիոնավոր մարդկանց տարհանել անձրեւներից առաջացած սողանքների պատճառով։ Փրկարարական աշխատանքներում 48 հազար մարդ է ներգրավվել։