News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նոր նախարար է նշանակվել Դոմինիկ Ռաաբը, որը նախկինում զբաղեցրել է տարածաշրջանների եւ տեղական ինքնակառավարման փոխնախարարի պաշտոնը: Այս մասին նշված է երկուշաբթի երկրի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

«Թագուհին հաճույքով հավանություն է տվել Դոմինիկ Ռաաբի նշանակմանը որպես ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախարար»,- նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Այս պաշտոնում Ռաաբը փոխարինել է Դեւիդ Դեւիսին, որը նախօրեին հայտարարել էր կառավարությունից հեռանալու մասին՝ Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագրի հետ տարաձայնությունների պատճառով: Եվրահոռետեսները, որոնց թվին է պատկանում Դեւիսը, հուլիսի 6-ին համաձայնեցված ծրագիրը ընկալել են որպես Բրյուսելին շատ մեծ զիջում, առաջին հերթին՝ ԵՄ ընդհանուր շուկային եւ մաքսային մությանը այս կամ այն ձեւով հասանելիության պահպանման հարցերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարարը հրաժարական է տվել 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ