News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը հրաժարական է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, նրա համապատասխան նամակը հրապարակել է Sly News-ը:

«Ինչպես գիտեք, վերջին տարում մեծ թվով առիթներ են եղել, որոնցով ես համաձայն չեմ եղել Դաունինգ սթրիթ 10-ի քաղաքական կուրսի հետ: Յուրաքանչյուր փուլում ես ընդունել եմ հավաքական պատասխանատվությունը, քանի որ իմ աշխատանքի մասն է կազմում աշխատանքային փոխզիջումներ գտնելը, որովհետեւ ես համարում էի, որ դեռ հնարավոր է իրականացնել հանրաքվեի մանդատը: Ցավոք, կարծում եմ, որ ներկայիս քաղաքականության ուղղությունը եւ մարտավարությունը դա ավելի ու ավելի պակաս են հավանական դարձնում»,- նշված է նամակում:

Դեւիսը նշել է, որ ուրբաթ ընդունված որոշման մեջ «խնդիրը հստակ լուսաբանել» է:

Telegraph-ը հայտնում է, որ խորհրդարանի որոշ անդամներ, մասնավորապես՝ Սթիվ Բեյքերը եւ Սուելա Բրավերմանը հետեւել են Դեւիսի օրինակին: Ինքը Մեյը ափսոսանք է հայտնել Դեւիսի հրաժարականի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ