ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը նոյեմբերի 4-ին փորձարկել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիր, հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը նոյեմբերի 4-ին փորձարկել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիր՝ դրա նախագծային և տեխնիկական բնութագրերը հաստատելու նպատակով», - ասվում է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ։

Գործակալության տեղեկություններով՝ փորձարկումն անցկացվել է պաշտպանական և ռազմական ոլորտում իրականացվող գործունեության շրջանակում, որն ուղղված է մարտական համակարգերի տեխնիկական արդիականացմանը և ռազմավարական սպառազինության մարտական հուսալիության բարձրացմանը։