Վաշինգտոնը ձգտում է անվտանգության համապարփակ համակարգ ստեղծել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակում։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։

«ԱՄՆ նախագահի հանձնարարությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղի գտնելու համար։ Մեր նպատակն է ոչ միայն վերջ դնել այս սարսափելի հակամարտությանը, այլև ստեղծել անվտանգության ավելի լայն ճարտարապետություն», — գրել է Քուշները X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է բացառել ապագայում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը։