ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը վստահ չէ, թե ինչ հետագա ծրագրեր ունի ամերիկացի առաջնորդը Իրանի առնչությամբ՝ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության ֆոնին, հայտնում է Axios պարբերականը։
Ինչպես Axios-ին հայտնել է նախագահի նախկին խորհրդականներից մեկը, Թրամփը չի ցանկանում երկու անգամ պարտվածի տպավորություն թողնել։
«Այդ պատճառով նույնիսկ նրա ամենամերձավոր օգնականները վստահ չեն, թե նա ինչ քայլ կանի հաջորդիվ», - գրում է Axios-ը։
Պարբերականի պնդմամբ՝ Թրամփը հետագա գործողությունների երեք հնարավոր տարբերակ ունի. նա կարող է նոր հարվածներ հասցնել, նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ շարունակել պատժամիջոցների և ծովային շրջափակման միջոցով Իրանի տնտեսությունը խեղդելու փորձը։
ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, որոնց ընթացքում ամերիկացիներն ընտրում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների, հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։


























