Նոյեմբերի 4-ին մեկնարկել է Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Քարոզարշավի առաջին օրը «Միասնական համայնք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը թիմի անդամների հետ այցելել է Սևան քաղաքի Նորաշեն և Չկալովկա թաղամասեր։ Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, քննարկվել են թաղամասերի և համայնքի առօրյա խնդիրները, ինչպես նաև բնակիչների ակնկալիքներն ու առաջարկները։

Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ առաջիկա օրերին հանդիպումները կշարունակվեն համայնքի մյուս թաղամասերում և բնակավայրերում։

«Միասնական համայնք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է թիվ 6 համարով։