News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ծանուցագրով հարցաքննության օր է ստացվել այն նույն օրը, երբ ծանուցագիրը ստացվել է՝ 2018թ.-ի հուլիսի 6, 15:30: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018թ.-ի հուլիսի 25-ը: Երեւան վերադառնալուց հետո նախագահ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Եթե մինչեւ հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել գրավոր հարցերին կամ կապի այլ միջոցների տեսակներով»,-ընդգծել է Սողոմոնյանը:

Նրա խոսքով, իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչեւ վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Սողոմոնյանը նշեց, որ իրենց համար որեւէ խնդիր չկա, Ռոբերտ Քոչարյանը հարցաքննությանը չմասնակցելու խնդիր չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ