News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տասներեք տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին` որպես կինոարվեստի միջազգային ասպարեզում իր ուրույն տեղն ունեցող միջոցառման: Այս մասին «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքով, փառատոնի միջոցով աշխարհը ճանաչում է հայերի ստեղծագործականությունն ու կամքը` հասնելու նոր բարձունքների կինոարվեստի ոլորտում:

«Նաեւ արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարեւոր հարթակ: «Ոսկե ծիրան»-ը խթանում է ազգային կինոյի զարգացումը: Ուրույն դիմագիծ ունեցող մեր կինոյով մենք՝ հայերս, այս եզակի միջոցառման շնորհիվ իրավունք ենք ստանում հավասարը հավասարի կանգնել մշակութային ազգերի կողքին: Ազգային կինոն մեզ անհրաժեշտ է մեր մշակութային ներկայությունը «մեծ աշխարհում» ամրապնդելու եւ միաժամանակ՝ գլոբալ մշակութային մարտահրավերներին արձագանքելու համար՝ պահպանելով մեր ինքնությունը»,-ընդգծել է Յիրիկյանը:

Նշենք, որ հուլիսի 8-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մինչեւ հուլիսի 14-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչներն ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցույթային եւ ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով:

Փառատոնը բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունն» էր, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման ֆիլմը Թերի Գիլյամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:

Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արոնոֆսկին եւ «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները եւ մարտահրավերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ