News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականը Միխայիլ Լերմոնտովի «Պոետի մահը» բանաստեղծությունից մի հատվածով: Այս մասին նա գրել է իր Facebook-ի էջում:

«Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել: Հաշվի առնելով նրա լիրիկական մտածելակերպը եւ ռուսական գրականության հանդեպ սերը՝ հիշեցի «չդիմացավ բանաստեղծի հոգին» տողերը, որոնք ցանկանում եմ ավարտել «ամոթ» բառի վրա»,- կատակել է Զախարովան:

Իր գնահատմամբ՝ «նույնիսկ քաղաքական էքսցենտրիկության բրիտանական թագավորը» չի ցանկացել մնալ կառավարության «ծակ նավակում»: «Իսկ ի՞նչ եք ուզում: Արդեն վտանգավոր է դառնում այդքան ստել աշխարհին «Կրեմլի ձեռքի», «Մեծ Բրիտանիայի տարածքում Մեծ Բրիտանիայի դեմ ագրեսիայի», «Նովիչոկի», 2018 թվականի Աշխարհի գավաթի եւ այլնի մասին: Մտացածին «Սոլիդարությունը» պետք է ինչ-որ կերպ հիմնավորել, եթե հաշվի առնենք, որ Էյմսբերիում հենց նոր բրիտանայի քաղաքացի է մահացել»,- գրել է Զախարովան:

«Դաունինգ սթրիթում շատ բան է մշուշով պատված, բացի մի բանից՝ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում կառավարական ճգնաժամի ուրվագծերը»,- գրել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական է ներկայացրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ