News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Բորիս Ջոնսոնին փոխարինել է Ջերեմի Հանթը, հայտնել են Դաունինգ Սթրիթում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Երկուշաբթի Ջոնսոնը հրաժարական էր տվել՝ իր որոշումը բացատրելով  Brexit-ի հարցով իր դիրքորոշմանն աջակցության բացակայությամբ:

«Թագուհին ուրախ է հաստատել պատվավոր Ջերեմի Հանթի նշանակումն արտաքին գործերի եւ ազգերի միության հարցերով նախարարի պաշտոնում»,- նշբում է Դաունինգ սթրիթի թվիթերյան էջում:

Առողջապահության նախարարի պաշտոնը Հանթի փոխարեն զբաղեցրել է Մեթյու Հենքոկը, որը նախկինում այլ պաշտոններ է զբաղեցրել Բրիտանիայի կառավարության կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ