News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմորատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Լենինի անվան  սովխոզի ղեկավար Պավել Գրուդինինից 100 կգ ելակ է շահել, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

«Ես խաղադրույք էի կատարել Բրազիլիայի դեմ Բելգիայի հաղթանակի վրա, իսկ Գրուդինինը, ում մենք շատ հարգում ենք, մեզ 100 կգ ելակ պարտվեց»,- ասել է Ժիրինովսկին:

Քաղաքական գործիչը հայտնել է նաեւ, թե շահումն ինչպես է տնօրինել:

«Մենք այն բաժանեցինք Պետդումայի աշխատակազմին: Իսկ լրագրողներին ելակ տվե՞լ են: Բերեք նրանց բոլորին: Ախր սա իսկական, վերջին մերձմոսկովյան ելակն է: Մենք չենք ափսոսում, չէ՞ որ մենք այն չենք գնել, այն մեզ ձրի է բաժին հասել: Ես շահել եմ, Գրուդինինը պարտվել»,- հավելել է Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել Բրազիլիայի հավաքականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ