News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մատնահետքերի կիրառման, ID քարտերով քվեարկության, մատների թանաքոտման, ընտրողների գրանցման հարցերում վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն ունի բցասական դիրքորոշում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ-ում 4 քաղաքական ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, կրկնաքվեարկությունը բացառելու համար մատնահետքերի միասնական տվյալների բազա հավաքելն անիրագործելի է՝ հաշվի առնելով, որ մեկ տարում են նախատեսվում ընտրությունները:

Նա նշեց, որ լավագույնը կլիներ ստեղծել այն տարբերակը, որ նախապես համակարգում կհավաքագրեր քաղաքացու մատնահետքերը, եւ երբ քաղաքացին գրանցվում է ընտրական տեղամասում եւ հաստատվում է, որ այդ մարդու մատնահետքն է, այլ մարդ չի փորձում այդ ընտրողի փոխարեն ընտրել:

«Ողջամիտ սցենարն ընտրողների մատնահետքով ID քարտեր բաժանելն էր, որից այս պահին ունի 970 000 մարդ, որից միայն 200 000-ին մոտ է, որ մարդկանցից հավաքագրվել են բոլոր տասը մատնահետքերը, մնացածը ID քարտերի վրա երկու մատնահետքն է հավաքագրվել:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ բավական խնդիր կա այս պահին ID քարտերի տրամադրման հետ, քանի որ այդ լեհական կազմակերպության հետ պայմանագիրը վերջացել է եւ պատվեր տալով՝ երկար ժամանակ է պահանջում: «Այս պահին գնալ անձնագրային բաժանմունք եւ ID քարտ խնդրել, ձեզ դա կտրամադրեն միայն այն դեպքում, եթե հիմնավորեք, որ իրոք շատ է պետք, որովհետեւ դեֆիցիտ կա արդեն մի քանի ամիս շարունակ»,-ասաց Իոաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ մեկ տարին բավարար չէ այս ողջ գործընթացը որակյալ կազմակերպելու համար:

ԱԺ հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ փաստորեն նրանք  ընդունեցին ՀՀԿ-ի փաստարկները նախկին Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում, որ մատների թանաքոտման համակարգի դժվարություններ կան. «Տրամաբանորեն եկել եք, հանգել նրան, ինչ մենք մեկուկես տարի առաջ քննարկում էինք ԸՕ-ի մշակման ժամանակ»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրանով հանդերձ կրկնաքվեարկությունը կանխարգելող այլ մեխանիզմներ լինելու, են եւ այս պահին որոշները հանձնաժողովի քննարկման տիրույթում են:

 

Տպել
Ամենաշատ