News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում «արեւային հեղափոխություն» է սկսվել: Վանաձորում Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց SHTIGEN ընկերության համահիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 5-7 տարվա ընթացքում արեւային էլեկտրակայանների եւ ջրատաքացուցիչների պահանջարկը զգալիորեն ավելացել է, ընդ որում, վերջին 2 տարվա ընթացքում՝ կրկնակի տեմպերով:

«Մարդիկ սկսել են հասկանալ, թե ինչ են արեւային տեխնոլոգիաները, դադարել են վախենալ դրանցից: Ես դա անվանում եմ արեւային հեղափոխության սկիզբ, եւ 3-5 տարվա ընթացքում Հայաստանին իսկական «արեւային բում» է սպասվում: Հելիոկայանները կտեղադրվեն ամենուր»,- ասաց Հայկ Շեկոյանը:

Այնուամենայնիվ, SHTIGEN-ի տնօրենը կարծում է, որ Հայաստանում միջազգային միտումների համեմատ դեռ շատ բան կա անելու, որպեսզի արեւային էներգիան դառնա քաղաքացիների առօրյա կյանքի մի մաս: Նա նշեց, որ արեւային սարքները մինչեւ 90 տոկոսով կարող են նվազեցնել էներգիայի ծախսերը եւ փաստացիորեն զրոյացնել գազի ծախսերը:

«SHTIGEN-ն արդեն 7 տարի է աշխատում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի շուկայում՝ փաստացի լինելով շուկայի առաջատարը եւ երկրում խթանելով ջերմային եւ էլեկտրական էներգիայի ոլորտում խոշոր նախագծերը: Մեր առաջարկած լուծումները մշակված են համաշխարհային շուկայի գերժամանակակից մոտեցումների հիման վրա»,- ասաց Հայկ Շեկյանը: Նա պատմեց, որ ֆորում-ցուցահանդեսում ներկայացված արեւային ջրատաքացուցիչները եւ վահանակները հեշտությամբ կարելի է ինտեգրել ցանց, ընկերությունը դրա համար տարբեր գործնական լուծումներ է առաջարկում՝ ինչպես բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների, այնպես էլ  արտադրական օբյեկտների համար:

«Արեւային ջրատաքացուցիչը եւ էլեկտրակայանները շատ հեշտ է տեղադրել առանձնատանը եւ շատ հեշտ է ինտերգրել ցանց, քանի որ դրանք որեւէ ձեւափոփոխություն կամ վերանորոգման աշխատանքներ չեն պահանջում: Բազմաբնակարանային շենքերի դեպքում խնդիրը բարդանում է. ջրատաքացուցիչներն ավելի նպատակահարմար է տեղադրվել վերջին երեք հարկերում գտնվող բնակարանների համար, քանի որ ավելի ցածր հարկերի համար ավելի մեծ ծախսեր են անհրաժեշտ: Արեւային վահանակների դեպքում ավելի հեշտ է. պարզապես անհրաժեշտ է հարեւանների հետ համաձայնեցնել, թե որտե ղտեղադրել: Որոշ դեպքերում հարեւանները կարող են միավորել համատեղ օգտագործման համար կամ վահանակներ տեղադրել, օրինակ `վերելակի, պոմպի շահագործման համար»,- պարզաբանեց Հայկ Շեկյանը:

Գների հետ կապված նա նշեց, որ տաք ջրի պահանջարկը, միջազգային ստանդարտների համաձայն, օրական 250 լիտր է կազմում, եւ համապատասխան ջրատաքացուցիչի ձեռքբերման եւ տեղադրման ծախսերը մոտ 390 հազար դրամ են կազմում: Շահագործման ժամկետը 20 տարի է: Արեւային վահանակների գները տարբեր են՝ կախված տեղադրված հզորությունից: 4-6 հոգանոց ընտանիքի համար նախատեսված 2 կվտ հզորությամբ արեւային վահանակները  900-950 հազար դրամ արժեն, շահագործման ժամկետը 25-30 տարի է, փոխհատուցելությունը՝ 7 տարի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ