News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է բրեքսիթի վերաբերյալ առաջարկությունները, որոնք պատրաստել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ հայտնելով, որ դրանք առաջխաղացում են, փոխանցում է Reuters-ը։

«Մենք կմնանք եվրոպացիներ, նույնիսկ եթե մենք չլինենք մեկ Եվրոպական միության կազմում»,- նշել է նա, Մեյի կողքին կանգնած՝ արևմտյան Բալկանների հարցերով գագաթաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեծ Բրիտանիայի առաջարկությունները մեզ համար առաջխաղացում էին։ Մենք կձևակերպենք մեր դիրքորոշումն ու համատեղ պատասխան կտանք։ Սակայն լավ է, որ սեղանին առաջարկություններ կան, դա այն ամենն է ինչ ես կարող եմ ասել՝ առանց մանրամասնելու»,- ասել է Մերկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ