News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը երկրպագուներին հրավիրել է միասին դիտել հուլիսի 15-ին կայանալիք Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղը: «Առաջին բարի լուրն այն է, որ հաջողվեց խուսափել Անգլիա-Ֆրանսիա հանդիպումից: Սա հին վեճ է», - կատակեց դեսպանը` նշելով, որ միշտ վտանգավոր է հանդիպել մի թիմի հետ, որն նախկինում արդեն իսկ անակնկալներ է մատուցել:

«Մի մոռացեք, որ 1998-ին չորրորդ եզրափակչում ծանր հանդիպում տեղի ունեցավ Խորվաթիայի հետ»,- հավելեց դեսպանը՝ հրավիրելով երկրպագուներին հուլիսի 15-ի երեկոյան վերջնական հանդիպումը  դիտել դեսպանատան մոտ գտնվող Անգլիական այգում: «Հայկական գարեջրով»,- ասաց Լակոտը: «Թող հաղթի ամենաարժանին, միայն թե պենալտիներ չլինեն»,- եզրափակել է դեսպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ