News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Էդմոնդ Կիրակոսյանը  նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ չի քննարկել նրա հրաժարական տալու հիմքերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոնդ Կիրակոսյանը:

«Անձամբ ես իր հետ չեմ քննարկել հրաժարականի հիմքերը»,-ասաց նա՝ նշելով, որ խմբակցությունում քննարկում եղել է, սակայն ինքը չի ցանկանում դա հրապարակել:

Նրա կարծիքով՝ քաղաքապետի հրաժարականը ուշացած չէր:

Էդմոնդ Կիրակոսյանը հավելեց, որ քաղաքապետի նոր թեկնածու առաջադրելու հետ կապված ՀՀԿ-ում քննարկում չի եղել:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Տպել
Ամենաշատ