ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ չի հասկանում, թե ինչ է իր գործընկերը խոսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն:
Թրամփը եւ Մակրոնը հանդիպել են Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենում Բրյուսելում: Թրամփը Մակրոնին ընկեր է անվանել եւ ընդգծել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հաջող համագործակցությունը: Մակրոնը, իր հերթին, ֆրանսերենով հիշեցրել է ԱՄՆ նախագահին 2017 թվականին Փարիզում Բաստիլի օրը տոնակատարության ժամանակ իրենց հանդիպման մասին:
«Շատ գեղեցիկ է, ես գաղափար անգամ չունեմ, ինչի մասին է նա խոսում»,- պատասխանել է նրան Թրամփը՝ ծիծաղեցնելով հանդիպման մասնակիցներին: Այս ռեպլիկից հետո Մակրոնն իր խոսքերը թարգմանել է անգլերեն: