News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հելսինկիում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման նախօրեին հույս է հայտնել, որ կողմերը բանակցությունների ընթացքում նոր ազդակ կհաղորդեն միջուկային զինաթափմանը։ Այս մասին նա հայտնել է Բրյուսելում, որտեղ անցնում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, փոխանցում է DW-ը։

«Բոլորիս համար լավ նշան կլիներ, եթե բանակցությունները վերականգնվեին»,- շեշտել է նա ։

Ռազմավարական հարձակողական սպառազինումների մասին պայմանագրի շրջանակում երրորդ համաձայնագիրը ստորագրվել է 2010-ի ապրիլի 8-ին Պրահայում Օբամայի ու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ու ուժի մեջ է մտել 2011-ի փետրվարի 5-ին։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2018-ի փետրվարի 5-ը կրճատել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թիվը մինչեւ 700, միջուկային մարտագլխիկների թիվը մինչեւ 1550 ու տեղակայված ու չտեղակայված կրիչների թիվը՝ մինչեւ 800։

Միաժամանակ նոր միջուկային հայեցակարգում, որը Պենտագոնը հրապարակել է փետրվարի 2-ին, նշվում է, որ սպառազինումների նկատմամբ երկկողմանի հսկողության գործում առաջընթացի ապահովումը դժվարանում է, քանի որ Ռուսաստանը չի հետեւում առկա համաձայնագրերի պահանջներին ու ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Ուկրաինայի նկատմամբ։

Բացի դրանից՝ Մոսկվան ու Վաշինգթոնը բազմիցս միմյանց մեղադրել են միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ