News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը օգնության կարիք է ունեցել, քանի որ իշիալգիայի (մեջքի ցավ) նոպա է ունեցել: Այս մասին հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ լրատվամիջոցները ուշադրություն էին դարձրել հոլովակին, որը պատրաստվել էր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նվիրված արարողության ժամանակ: Դրանում երկրների ղեկավարները Յունկերին թեւանցուկ ուղեկցում են, որից հետո Եվրահանձնաժողովի ղեկավարը անհաստատ քայլվածքով է գնում: Համացանցի օգտատերերը ենթադրել էին, որ նա, հնարավոր է, հարբած էր:

«Կցանկանայի հայտնել, որ չորեքշաբթի երեկոյան ԵՀ ղեկավարի մոտ եղել է իշիալգիայի ցավոտ նոպա, Յունկերն ինքը ավելի վաղ հրապարակայնորեն պարզաբանել էր, որ դա ազդում է իր քայլելու ունակության վրա, ինչը եւ տեղի է ունեցել չորեքշաբթի»,- ասել է Սխինասը:

Նրա խոսքով՝ ԵՀ ղեկավարը անհրաժեշտ դեղեր է ընդունում եւ իրեն արդեն ավելի լավ է զգում: Սխինասը հավելել է, որ Յունկերը հետագայում եւս կշարունակի եռանդով աշխատել:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոտքերի վրա հազիվ կանգնող Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news