News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով եղել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: 

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որեւէ երեւույթի դրսեւորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում եւ ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված  իրավասությունների սահմաններում:
Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, զրուցել կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին:

Եղել է զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին: 

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվել է համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ